Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել և Աշխատանքի օրվա առթիվ ու երկարամյա, բարեխիղճ և անբասիր աշխատանքային գործունեության համար ՀՀ վարչապետի հուշամեդալներ է հանձնել հանրապետության մի շարք առաջատար ձեռնարկությունների ղեկավարների։
ՀՀ վարչապետի որոշմամբ բարձր պարգևի են արժանացել «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Ավետիքյանը, «Երևան գարեջուր» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը, «Գարուն» ԲԲԸ-ի նախագահ Գոհար Ենոքյանը, «Կերամիկա» ՍՊԸ-ի տնօրեն Նորայր Խաչատրյանը, «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի նախագահ և գլխավոր տնօրեն Սերգո Կարապետյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, «Էլիտ գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանը։
Շնորհավորելով Աշխատանքի օրվա և պարգևատրման կապակցությամբ, վարչապետը կարևորել է, որ հանրապետությունում քիչ չեն այնպիսի վաստակաշատ ձեռնարկատերերը, նվիրյալները, ովքեր իրենց կյանքով ու գործով, անձնական օրինակով սահմանում են չափանիշներ, որոնցով կարելի է հասարակությանը ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի իսկական ձեռնարկատերը։ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է նաև Հայաստանի գործատուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության դերը` հանրապետությունում գործարարության զարգացման և պետական մակարդակով խրախուսման արժանի ձեռնարկատերերին ի հայտ բերելու գործում։
Վարչապետը «Գարուն» ԲԲԸ-ի նախագահ Գոհար Ենոքյանին շնորհավորել է նաև նրա աշխատանքային գործունեության 50-ամյակի կապակցությամբ։
Հայաստանի գործատուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրված ձեռնարկատերերը շնորհակալություն են հայտնել վարչապետին` հատկապես համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի դժվարին այս ժամանակում իրենց տասնամյակների ջանքերն ու վաստակը բարձր գնահատականի արժանացնելու համար։ Նրանք հավաստիացրել են, որ այսուհետ ևս իրենց ողջ կարողություններն ի սպաս են դնելու հանրապետությունում գործարարության զարգացման, տնտեսության աճի և պետության ու ժողովրդի բարօրության գործին։
Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս շնորհավորելով պարգևատրվածներին, վարչապետը առողջություն և նոր հաջողություններ է մաղթել նրանց` անձնական կյանքում և ստեղծագործ աշխատանքում։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ