Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 մայիսի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդն ի գիտություն է ընդունել «ՀՀ-ում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների ազգային ծրագրի» իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի ներկայացրած հաշվետվությունը։
Անդրադառնալով հիմնականում 2008թ. ընթացքում իրականացված միջոցառումներին, զեկուցողը նշել է, որ դրանք ուղղված են եղել կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին օրենսդրության կատարելագործմանը, կանանց սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական և մշակութային ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև ընտանեկան բռնության երևույթի կանխարգելմանը։ Այնուհետ պարոն Բերիկյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, բնապահպանության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների կողմից հաշվետու տարում ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները։
Քննարկման ժամանակ կարևորվել են տարեկան հաշվետվությունների ընթացքում` առկա իրողություններից ելնելով Ծրագրում ճշգրտումներ կատարելու, նախատեսված միջոցառումների ժամանակին և արդյունավետ իրականացման նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմներ կիրառելու, մատաղ սերնդի բարոյական, մշակութային դաստիարակության հարցերը։
Վարչապետը հանձնարարել է խորհրդի քարտուղարին` նախապատրաստել ՀՀ կառավարության որոշման նախագիծ` «ՀՀ-ում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների ազգային ծրագրի» իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացման մեխանիզմների վերաբերյալ։
Անցնելով օրակարգի հաջորդ հարցերի քննարկմանը, խորհուրդը որոշել է նաև փոփոխություններ կատարել իր կանոնադրության մեջ, մասնավորապես, ամրագրելով հիշյալ ծրագրի կատարման վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու գործառույթը։ Վարչապետը հանձնարարել է ամփոփել խորհրդի կանոնադրության վերափոխված տարբերակի շուրջ քննարկման ժամանակ արված դիտողություններն ու առաջարկությունները, և կանոնադրության նախագիծը ներկայացնել խորհրդի հաջորդ նիստի հաստատմանը։
Խորհուրդը որոշել է ստեղծել նաև երեք աշխատանքային խմբեր` կրթության, գիտության և մշակույթի, սոցիալական հարցերի և առողջապահության, հասարակական կազմակերպությունների և գործադիր մարմինների հետ համագործակցության։ Հանձնարարվել է դրանց կազմը ևս լրացուցիչ քննարկել, ամբողջացնել և ներկայացնել խորհրդի հաջորդ նիստի հաստատմանը։
Նիստում հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` խորհրդի հաջորդ նիստին հաշվետվություն ներկայացնել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի զեկույցի` Հայաստանին վերաբերող մասում արված դիտողությունների, այդ ուղղությամբ կատարված և դեռևս չիրականացված աշխատանքների մասին։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ