երկուշաբթի, 11 մայիսի 2009
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի արվեստաբան Հենրիկ Իգիթյանի մահվան կապակցությամբ, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հենրիկ Իգիթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 18։00-ին` Եզնիկ Կողբացի 42, բնակարան 35 հասցեում։
Մայիսի 13-ին, Երևանի կամերային երաժշտության տանը` ժամը 12։00-14։00-ին տեղի կունենա Հենրիկ Իգիթյանի վերջին հրաժեշտը, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։