չորեքշաբթի, 13 մայիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենատե Ստիլլեին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին` իր դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում հայ-բրազիլական կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար, հույս հայտնելով, որ այսուհետ ևս տիկին Ռենատե Ստիլլեն կշարունակի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը միտված առաքելությունը։