ուրբաթ, 15 մայիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակի, Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակի և Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակի նշումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովների նիստ։
Քննարկվել են հիշյալ հոբելյանների անցկացման ծրագրերի նախագծերը և հավանություն տրվել առաջարկված միջոցառումներին։ Հանձնարարվել է, բոլոր առաջարկությունները հաշվի առնելով, ամբողջացնել իրականացվելիք միջոցառումների ծրագրերը։