երեքշաբթի, 26 մայիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը «Մեդիամաքս» գործակալությանը
Շնորհավորում եմ «Մեդիամաքս» լրատվական գործակալության անձնակազմին 10-ամյա հոբելյանի կապակցությամբ։
Կարճ ժամանակահատվածում դառնալով Հայաստանի ամենաճանաչված գործակալություններից մեկը, «Մեդիամաքսը» շարունակում է հավատարիմ մնալ անաչառ և հավաստի լրատվության սկզբունքին, հանրապետության և արտերկրի բաժանորդներին առաջարկելով որակյալ լրատվություն, ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսության ու բիզնեսի թեմաներով բազմակողմանի վերլուծություններ։
Ուրախ եմ, որ «Մեդիամաքսի» այցեքարտում շարունակաբար տեղ են գրավում հետաքրքիր նախագծեր, որոնց կայացման և մտահղացումների իրականացման գործում մաղթում եմ հաջողություններ և նոր ձեռքբերումներ։