Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 մայիսի 2009

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ներկայացնելով գործակալության 2009թ. եռամսյակային հաշվետվությունը, գլխավոր  տնօրեն Ռոբերտ Հարությունյանը զեկուցել է նաև նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին, նշել, որ 2009թ. ծրագրում ընդգրկված միջոցառումներում հստակ նշված են դրանց նպատակները, ակնկալվող արդյունքները և իրականացման պատասխանատուները։
Խորհուրդը քննարկել է ապրանքների արտահանման խթանման և նոր շուկաների ուսումնասիրման միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է աջակցել արտահանման ներուժ ունեցող ձեռնարկություններին նոր ծրագրերի ձևավորման հնարավորությունների գնահատման նպատակով, ինչպես նաև ձեռնարկել արտաքին շուկաների պահանջների հետազոտություն՝ արտաքին շուկայում տեղական ապրանքատեսականին առավել մրցունակ դարձնելու համար։
Նիստում քննարկվել են «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2009թ. աշխատանքային ծրագրի, գործակալության գործունեության գնահատման չափանիշների, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարելավման և զարգացման աջակցության հարցեր։ Ներկայացվել են նաև «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովի կազմակերպման ընթացակարգի, «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև ԶՀԳ գործունեությանը վերաբերող ընթացիկ խնդիրներ։
Խորհուրդը հաստատել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2008թ. տարեկան հաշվետվությունը։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ