Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 մարտի 2003

Մարտի 28-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2003 թվականի հերթական՝ երկրորդ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2003-2005 թվականների ընթացքում իրականացվող երկարաժամկետ և կարճաժամկետ 4 բարեգործական ծրագրեր: Մասնավորապես, նիստում քննարկվեց և հաստատվեց «Բարեշավիղ միաբանություն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օգնություն մանկատներին և կարիքավորներին» ծրագիրը, որը նպատակ ունի 2003-2004 թվականների ընթացքում օգնել Հայաստանի մանկատներին, գիշերօթիկ հաստատություններին, դրանց հետ առնչվող կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև հովանավորել Երևանի «Զատիկ» մանկատան և հատուկ կրթահամալիրներ ավարտած սաներին՝ նպաստելով նրանց հասարակության մեջ ինտեգրմանը։ Քննարկվեց և հաստատվեց «Քաղցկեղով երեխաներին օգնության ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Փրկենք երեխաներին քաղցկեղից» ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության քաղցկեղով հիվանդներին և հատկապես երեխաներին ապահովել հակաքաղցկեղային դեղորայքով, բժշկական պարագաներով և սարքավորումներով։ Քննարկվեց և հաստատվեց նաև «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից մինչև 2005 թվականն ընկած ժամանակահատվածում իրականացվող «Բարեկեցիկ մանկություն-3» ծրագիրը, որը Նոր-Նորքի համայնքի թիվ 3 մանկապարտեզի սաների կենցաղային, կրթական և առողջապահական պայմանների բարելավման նպատակ ունի։ Նիստում քննարկվեց և հաստատվեց «Ինտերկապ» բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը, որով նախատեսված է 2003-2005 թվականների ընթացքում Գերմանիայի Ֆլոտո քաղաքի Կարմիր խաչի և Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ինտերկապ Ֆրանս-Արմենի» բարեգործական միության միջոցներով բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում կարիքավորներին և դոնորների կողմից ընտրված շահառուներին։ Քննարկվեցին նաև 8 բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հարցեր, ինչպես նաև բարեգործական ծրագրերին հարակից 18 գործարքներ, որոնցով բարեգործական կազմակերպություններին տրվեցին հարկային արտոնություններ՝ համապատասխան ծրագրերի շրջանակներում։
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ