Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 հունիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմին։
Ողջունելով հյուրին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա ջերմ հարաբերությունների համար ամուր հիմք են հանդիսանում պատմամշակութային ընդհանրությունները և դարավոր բարեկամությունը։ Զրույցի ընթացքում ընդգծվել են Առևտրաարդյունաբերական պալատների միջև շփումների ակտիվացումը` առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացումը, երկու երկրների բանկային ոլորտում մասնագիտական փորձի փոխանակումն ու ներդրումների խրախուսումը, ինչպես նաև գործարարների երկկողմ շփումների, բիզնես ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը։
Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, կարևորելով Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի առաջիկա այցը Հայաստան և մեր երկրում Սիրիայի մշակույթի օրերի անցկացումը, խոսել է տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին, ՀՀ վարչապետին փոխանցել Սիրիայի վարչապետի հրավերը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ողջույնն է փոխանցել Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Նաջի Օտրիին և շնորհակալություն հայտնել հրավերի համար։


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ