Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 7 ապրիլի 2003

«Չինական պատվիրակության այս այցը Հայաստան, լրացուցիչ վկայությունն է Հայաստանի կառավարության հետ Չինաստանի նորակազմ կառավարության համագործակցության ցանկության ու պատրաստակամության», - ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ այսօրվա հանդիպման ժամանակ ընդգծել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար պրն Լյու Գուչանը և Հայաստանի վարչապետին փոխանցել նրա չին գործընկերոջ ողջույնն ու բարեմաղթանքները։ Փոխնարար Լյու Գուչանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև 1992 թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, երկու երկրների միջև գործակցությունը բարեհաջող զարգացում է ապրում։ Նա միաժամանակ ավելացրել է, որ երկու տարի առաջ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Չինաստան կատարած այցի ընթացքում ստորագրված հայ-չինական համատեղ կոմյունիկեում ամրագրված մոտեցումները մինչ օրս ոչ միայն պահպանվել են, այլ այդ փաստաթղթում ամրագրված մի շարք կետերի ուղղությամբ հաջող աշխատանք է տարվում։ ՉԺՀ արտգործփոխնախարարը նաև տպավորություններն է փոխանցել ՀՀ վարչապետին‘ չորս տարի առաջ իր վերջին այցից հետո Երևանը բարեփոխված տեսնելով, ինչպես նաև այն տնտեսական ցուցանիշների առիթով, որ նրա բնորոշմամբ, հաջողվել է արձանագրել Հայաստանին‘ երկրի նախագահի ու վարչապետի գլխավորությամբ։ ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար պարոն Լյու Գուչանի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս ընդգծել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը‘ Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու, մի շարք ոլորտներում, ինչպիսիք են օրինակ‘ էներգետիկան, քիմիական և թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, ակտիվացնելու փոխգործակցությունը, նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Այս տեսանկյունից զրուցակիցները կարևորել են հայ-չինական տնտեսական ու գիտատեխնիկական հանձնաժողովների ակտիվ աշխատանքը, գործարար շրջանկների միջև հաճախակի շփումները։ Հանդիպման ընթացքում Անդրանիկ Մարգարյանը վստահեցրել է, որ տարվա ընթացքում լուծում կստանա նաև Հայաստանում չինական դեսպանատան տարածքի խնդիրը, որի շուրջ դեռևս երկու տարի առաջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և ըստ այդմ, չինական կողմն արդեն կատարել է խոստումը‘ մեր երկրի դեսպանատան համար Պեկինում հարմար տեղ հատկացնելով։ ՀՀ վարչապետն ու Չինաստանի արտգործփոխ նախարարը զրույցի ընթացքում վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի և Թայլանդի հարցում մինչ այժմ երկու երկրների որդեգրած սկզբունքային մոտեցումները։ Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը իր փոխադարձ ողջույնն է հղել Չինաստանի վարչապետին և հրավիրել մեր երկիր։
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ