Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 հունիսի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։
Հանձնաժողովը դիտարկել է 12 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի չգործող դպրոցի 1-ին հարկում կաթի ընդունման կետի կազմակերպման նախագծում», «ՀՀ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի դպրոցի մարզահրապարակի կահավորում», «ՀՀ մարզերի դպրոցների մասնակի կահավորում» ծրագրերը և «ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի նոր կառուցվող Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան տարածքի ինժեներա-երկրաբանական և գեոդեզիական հետազոտություն» ու «ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի նոր կառուցվող միջնակարգ դպրոցի նախագծման փորձաքննություն» օժանդակ ծրագրերը։
Այնուհետև քննարկվել և հաստատվել են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացրած «Գյուղատնտեսության, խաղողագործության և ծառաբուծության բնագավառներում բակտերիական մելանինի կիրառումը որպես բույսերի աճման խթանիչ», «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հասարակական կազմակերպության` «Մեթադոնային փոխարինող բուժում օփիատային թմրամոլների շրջանում», «Հայ-ավստրիական բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության` «Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց» ՓԲԸ-ի համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերում» ծրագրերը, ինչպես նաև «Բարձունք-5165» ֆրանսահայ հասարակական բարեգործական կազմակերպության` «Էջմիածին-13» ատամնաբուժական դիսպանսեր ծառայություն», «Գյումրի-13» ռադիոլոգիական դիագնոստիկ կենտրոն ծառայություն», «Գյումրի-13» ատամնաբուժական դիսպանսեր ծառայություն» և «Վարդենիս-13» ատամնաբուժական դիսպանսեր ծառայություն» ծրագրերը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ