Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 ապրիլի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Գործադիրը հաստատեց Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագիծը։ Այն բխում է կառավարության 2003 թ. գործունեության կատարումն ապահովող միջոցառումների ցանկից։ Նախագծի հիմնական նպատակը հանրապետության համընդհանուր քաղաքաշինական զարգացման, տարաբնակեցման համակարգի կատարելագործման ռազմավարական ուղղությունների ընտրության նախադրյալների բացահայտումն է‘ փոխկապակցված առողջ և անվտանգ կենսամիջավայրի ստեղծման, բնակավայրերի կայուն զարգացման, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանման հետ։ Կառավարության անդամները հաստատեցին ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի և գանձապետական համակարգի երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագիրը։ Այն ևս ընդգրկված է ՀՀ կառավարության միջոցառումների ցանկում և նպատակ ունի ապահովել ՀԲ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող կառուցվածքային բարեփոխումների հինգերորդ վարկային ծրագրի նախապայմանների կատարումը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 6 տարվա (2003-2009 թթ.) ընթացքում։ Բարեփոխումները ենթադրում են այդ հատվածում դեռևս խորհրդային ժամանակներից գործող հաշվապահական հաշվառման համակարգից անցում կատարել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան համակարգի։ Հանրապետության մի շարք համայնքների բնականոն գործունեությանն աջակցելու նկատառումով, կառավարությունը որոշեց Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Տավուշի մարզի Դեղձավան և Վայոց Ձորի մարզի Սերս գյուղական համայնքներին հատկացնել համապատասխանաբար 2,950,4 հազար դրամ, 732,2 հազար դրամ և 909,5 հազար դրամ դոտացիա‘ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Երևանի քաղաքային պանթեոնում Հրանտ Մաթևոսյանի հուշարձանը կառուցելու նպատակով, կառավարությունը Երևանի քաղաքապետարանին հատկացրեց 8 մլն 500 հազար դրամ‘ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։ Գործադիրը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման իրականացման կարգը։ Այն ներառում է հեռահաղորդակցության միջոցների, համակարգերի և ցանցերի տեղադրման, սպասարկման, շահագործման և վերանորոգման աշխատանքների իրականացումը։ Ի կատարումն ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա. ընկերության» միջև 2001 թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի պահանջների, գործադիրը հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված Մաստեր պլանը։ Նիստում փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՀՀ կառավարության 1999 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 662 որոշման մեջ։ Մասնավորապես, «2001» թվագրված ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ոգելից խմիչքների ցանկում առանձնացվեց գինու արտադրանքը և դրա իրացման վերջնաժամկետը երկարացվեց ապրիլի 1-ից մինչև հուլիսի 1-ը, իսկ նշված արտադրանքի փաստացի մնացորդների վերադրոշմավորման ժամկետը ապրիլի 20-ի փոխարեն սահմանվեց հուլիսի 20-ը։ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրինագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրախորհրդին անդամակցելու, միջազգային մի շարք պայմանագրեր կնքելու, եվրոպական կոնվենցիային միանալու արդյունքում ՀՀ-ն ստանձնել է որոշակի պարտավորություններ, որոնք անհրաժեշտ է ամրագրել ՀՀ գործող օրենքներում, այդ թվում‘ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում։ Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները։ Նիստում գործադիրը «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին թույլատրեց բացել արտաբյուջետային բանկային հաշիվ։ Որոշման նպատակը իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ օրենքով նախատեսված կարգով ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների վերադարձման նպատակով կնքված գրավի պայմանագրերով դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման հնարավորության ստեղծումն է։ «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանեց քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը։ Նիստում որոշում ընդունվեց ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված պետական մարմիններ սահմանելու և իրավասությունների սահմանազատման վերաբերյալ։ Որոշմամբ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված լիազորված մարմին ճանաչվեց ՀՀ բնապահպանության նախարարությունը, բացառությամբ ընդերքի օգտակար հանածոների շահագործման (արդյունահանման) նպատակով տրամադրման լիազորության, որն իրականացնում է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը։ ՀՀ բնապահպանության նախարարությանը վերապահվեց նաև օրենքով սահմանված ուսումնասիրության և ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով հավաստվող հանքային իրավունքների տրամադրման, ընդերքի օգտագործման և պահպանության համար սահմանված նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ երկրաբանական և բնապահպանական պետական վերահսկողության իրականացման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ սահմանված լիազորությունները։ Կառավարությունը որոշեց 2003թ. ՀՀ նախագահի ընտրությանը ՀՀ նախագահի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի նախընտրական ընտրարշավում կատարած ծախսերի 50 տոկոսը‘ համապատասխանաբար 30 մլն և 15 մլն 532 հազար 500 դրամ, փոխհատուցելու նպատակով, ՀՀ ԿԸՀ-ին հատկացնել 45 մլն 532 հազար 500 դրամ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշեց «Երևան ստուդիա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին։ ՀՀ կառավարության 2003 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ N184-Ն որոշմամբ նախատեսված «Հեռուստաֆիլմերի արտադրության գծով պետական պատվեր» ծրագրի իրականացման լիազորությունը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության փոխարեն վերապահվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին։ Մեկ այլ որոշմամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին վերապահվեցին նաև «Եթեր ստեղծագործական տուն» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները։ «ՀՀ հեռուստառադիոընկերության պահուստային բազայի սուբսիդավորում» ծրագրի իրականացման լիազորությունը ևս ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության փոխարեն վերապահվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին։ «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» և «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը 2003 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարեց, ինչպես նաև փոփոխություններ կատարեց ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 6-ի «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման մեջ։ Նույն որոշմամբ մի շարք համայնքային բյուջեներին հատկացվեց 82 մլն դրամ‘ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, որը կուղղվի դպրոցների շենքերի գնման, վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման և նմանատիպ այլ խնդիրների լուծմանը։ Նիստում գործադիրը հաստատեց տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվերը։ Սահմանվեցին նշված ծառայությունների գնման գծով պետպատվերի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցները և մեկ խնամվողի միջին օրական ծախսը։ Մեկ այլ որոշմամբ «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ֆինանսական միջոցների‘ Զարգացման հայկական գործակալությանը տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով, համաֆինանսավորման համար նախատեսված 58 մլն 640 հազար դրամ գումարի հատկացման համար ՀՀ օրենսդրությամբ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի լիազորությունները վերապահվեցին ՀՀ կառավարության աշխատակազմին։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, գործադիրը որոշեց ներել 1998-2001 թթ. պետական պատվեր կատարած պետական մասնակցությամբ առողջապահական կազմակերպությունների կողմից ՀՀ պետբյուջեի նկատմամբ շահութաբաժինների վճարման գծով առկա պարտքերը։ Նիստում որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ