Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 հունիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն տիկին Սնեժանա Ստոյլջկովիչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՄՖԿ-ի Հայաստանի և Վրաստանի գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեկը։
Տիկին Սնեժանա Ստոյլջկովիչը ներկայացրել է կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային, հետազոտական և խորհրդատվական ծրագրերը։ Քննարկվել են համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում ՄՖԿ-ի հետ Հայաստանի հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի միջազգային ֆինանսական կորպորացիայի ծրագրերի իրականացմանը և հույս հայտնել, որ ՄՖԿ-ի կողմից իրականացվող նախագծերը համահունչ կլինեն կառավարության երկարաժամկետ ծրագրերին և գերակա ուղղություններին։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ