Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 ապրիլի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ: Քննարկվել են խորհրդի նախորդ նիստի հանձնարարականի արդյունքում ձևավորված վեց աշխատանքային խմբերի 2003 թ. ծրագրերի նախագծերը: Մշակութային, կրթական, սոցիալական, առողջապահական հարցերի, գործարար կանանց աջակցության, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների փոխհարաբերությունն ուսումնասիրող աշխատանքային խմբերի ղեկավարների ներկայացրած տարեկան միջոցառումներում տեղ են գտել բնակչության աղքատ խմբերի համար հիվանդանոցային բուժօգնության մատչելիության ապահովման, կանանց և երեխաների առողջության պահպանման, ընտանիքի ամրապնդման, ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավման, մշակույթի ոլորտի կանանց համահայկական հավաքի կազմակերպման, գործարար կանանց աջակցության և այլ խնդիրներ: Կարևորելով առաջարկվող միջոցառումների իրատեսականությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ դրանք պետք է լինեն ֆինանսապես հիմնավորված, իրագործման հստակ մեխանիզմների ու ժամկետների մատնանշմամբ: Վարչապետը հանձնարարել է աշխատանքային խմբերին՝ մինչև ապրիլի վերջը կարծիքներ ներկայացնել առաջարկված ծրագրերի վերաբերյալ, որոնք խորհրդում ամփոփվելուց հետո կներկայացվեն նախարարություններին՝ նախատեսված միջոցառումների իրականացման ֆինանսական հնարավորությունները պարզելու համար: Նիստում խորհրդի անդամները շնորհավորեցին Ռոզա Ծառուկյանին և Նաիրա Մարտիրոսյանին՝ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացված «2002 թ. լավագույն գործարար կանայք» մրցույթում հաղթող ճանաչվելու համար:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ