Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 հունիսի 2009

Պետական աջակցություն գյուղատնտեսությանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թելադրանքով ՀՀ կառավարությունը նախապատվությունը տալիս է հակաճգնաժամային ծրագրերի և որոշումների ընդունմանը։ Դրանք նպատակ ունեն մեղմել ճգնաժամի հետևանքները, թեթևացնել առավել խոցելի տնտեսվարողների հոգսը։

Պետական աջակցության նոր օրինակ


ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի միջոցառումների շրջանակում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող բնակավայրերի ջրօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով գործադիրը որոշել է ՀՀ պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 187600.0 հազար դրամ և հաստատել պետական աջակցության կարգը։ Նշված մարզերի 70 համայնքների ջրօգտագործողներին, օգտագործած փաստացի ոռոգման ջրի դիմաց` բացառությամբ գերնորմատիվային ծախսի վճարումից, գերնորմատիվային ջրապահանջարկի չափով անհատույց դրամական հատկացում է արվում։ Պետական աջակցության սուբյեկտներն են մինչև 1 հեկտար (ներառյալ) հողատարածքները սեփականության, վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման իրավունքով տնօրինող գյուղատնտեսական հողօգտագործողները։ Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ է ֆինանսավորում գյուղացիական տնտեսություններին, և այս ձեռնարկն ունի հակաճգնաժամային բնույթ և բովանդակություն։ Հետագայում պետք է ձեռնպահ մնալ այսպիսի որոշումներից և հարցը լուծել կոնցեպտուալ իմաստով, քանի որ մենք ունենք շատ տնտեսություններ, որոնք անհեռանկարային են, չեն կարող շահութաբեր լինել։ Ճանապարհը մեկն է` շահութաբերության բարձրացումը։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 53400.0 հազար դրամ` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում խմելու ջրատարի կառուցման նպատակով։ Դրանով իսկ լուծվում է ՀՀ նախագահի 2008թ. հունվարի 10-ից մինչև փետրվարի 17-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում և համայնքներում նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված խնդիրներից ևս մեկը։
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2009թ. պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»։ Իրավական այս ակտով «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում», «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում», «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» վարկային, ինչպես նաև «Հայաստանի երկրաջերմային դրամաշնորհային ծրագիր» ծախսային ծրագրերը ներառվել են 2009թ. պետական բյուջե։
Համաձայն «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ՀՀ կառավարությունը որոշել է սահմանել օրգանական գյուղատնտեսության կազմակերպման, բույսերի և բուսական ծագման մթերքի, գյուղատնտեսական կենդանիների և անասնապահական ծագման մթերքի (ներառյալ մեղվաբուծության մթերքը) արտադրության, օրգանական եղանակով վերամշակման, փաթեթավորման, պահպանման, փոխադրման, իրացման և մակնշման կարգը` համաձայն հավելվածի։ Որոշմամբ կստեղծվեն պայմաններ, որոնք հնարավոր կդարձնեն Հայաստանում կազմակերպել միջազգային չափորոշիչներին համապատասխան օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի արտադրություն, վերամշակում, փաթեթավորում և իրացում։

Խաղատները Երևանում տեղ չեն ունենա

Գործադիրը հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։ Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ տուրիստական տարածքներում ստեղծել խաղատների և խաղասրահների համախմբված և զարգացած կենտրոններ, ինչը կդյուրացնի զբոսաշրջիկների զվարճանքի վայրեր այցելելը, ինչպես նաև կնպաստի հյուրանոցային բիզնեսի զարգացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հստակեցրել է, որ 2013թ. հունվարի 1-ից Հայաստանում խաղատներ են լինելու միայն Ծաղկաձորում, Սևանում և Ջերմուկում, ինչպես նաև կառավարությունը առանձին քննարկելու է ոլորտում 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերը։ «Սա է մեր սկբունքային դիրքորոշումը, հանրապետության նախագահի դիրքորոշումը` 2013թ.-ից խաղատներ չպետք է լինեն երկրի կենտրոնական մասում և Երևանի շրջակայքում», ասել է վարչապետը։
Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի ՀՀ կառավարությունը որոշել է լրացումներ կատարել իր ավելի վաղ ընդունած որոշմամբ հաստատված «ՀՀ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգում»։ Առաջարկվող լրացումները հնարավորություն կտան ապահովելու «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ու շահագործման պարտադիր դրույթները, ինչի շնորհիվ կուժեղացվի հարկային պարտավորությունների կատարման վերահսկողությունը։

Վարկի օգտագործման ուղղությունները

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և ՀՀ մի շարք այլ օրենքներ, ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2009թ. մայիսի 20-ին ստորագրված և ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2009թ. հունիսի 2-ին վավերացված «Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում։ Որոշվել է սահմանել վերը նշված վարկի միջոցների օգտագործման ուղղությունները, վարկի միջոցների ստացումը օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել ՀՀ 2009թ. պետական բյուջեում, 13.0 մլրդ դրամով ավելացնել ՀՀ 2009թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի տարեկան ծավալը և այլն։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով։ Ակնկալվում է, որ օրինագծերի ընդունումը կհստակեցնի վճարահաշվարկային համակարգերի և կազմակերպությունների ստեղծմանը և աշխատանքին առնչվող ընթացակարգերը և կնպաստի դրանց գործունեության առավել արդյունավետ կարգավորմանը։

Արձանագրային հարցեր

ՀՀ կառավարությունը ընդունել է մի քանի արձանագրային որոշումներ, որոնցով տարբեր հիմնավորումներով աննպատակահարմար է համարում կամ դեմ է ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնությունների կարգով ներկայացրած օրենքների նախագծերին։ Դրանք են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ՀՀ քաղաքացիական և աշխատանքային օրենսգրքերում, «Եկամտահարկի մասին», «Առևտրային արբիտրաժի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Կառավարությունը դեմ է նաև «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենքի նախագծին և դրան առնչվող մի շարք օրենսդրական փոփոխություններին և լրացումներին, քանի որ գտնում է, որ խուզարկուական գործունեության ինստիտուտի ներդրումը վաղաժամ է, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը կարիք ունի լուրջ հիմնավորման և հիմնովին լրամշակման։ Նշված նախագծերի փաթեթները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային Ժողով։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել իր իսկ ավելի վաղ ընդունած ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ և ստեղծել քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոն, ինչը թելադրված է ՀՀ կառավարության 2008թ. մարտի 27-ի N 1039-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի 10-րդ կետի 47-րդ ենթակետով նախատեսված միջոցառման իրականացման անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել ավագ և հիմնական դպրոցների ցանկը` համաձայն հավելվածի։ Հանրակրթության բարեփոխման համալիր ծրագրի համաձայն 2006թ. սկսվել է անցումը հանրակրթության 12-ամյա ծրագրին, որի գլխավոր ուղղություններից մեկը եռամյա ավագ դպրոցի կայացումն է, և սույն որոշումը բխում է ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած մի շարք որոշումներից։
ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման կազմակերպման ծրագիրը, որի իրականացումը սկսվելու է 2010թ.-ից։ Հանրապետությունում աշխատող 1834 մարզիչներից 659-ը չունի բարձրագույն մասնագիտական կրթություն, և խնդիր է դրված վերապատրաստումն սկսել հենց նրանցից։
ՀՀ կառավարությունը հաստատել է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կառավարչի ընտրության մրցույթի արդյունքները, որոնց համաձայն հաղթող են ճանաչվել գերմանական «Էմ Վի Վի դեկոն Ջի էմ բի էյջ», «Էմ Վի Վի էներջի էյ Ջի» և հայկական «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ ընկերությունների կոնսորցիումը։
Գործադիրն իր որոշումներով ՀՀ օրենսդրության համաձայն հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման և իրացման երեք տարի գործողության ժամկետով լիցենզիա է տվել «Հերացի» և «Սպեղանի» ՍՊԸ-ներին։
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում տալ ՀՀ չորս քաղաքացիների։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ