հինգշաբթի, 11 հունիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանում Սոցիոլոգիայի համաշխարհային ինստիտուտի կազմակերպած «Սոցիոլոգիական խաչմերուկներում» խորագրով կոնգրեսի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցում են սոցիոլոգիական գիտության ներկայացուցիչներ մի շարք երկրներից, ոլորտի կարևորագույն միջազգային կառույցներից։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոնգրեսի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում խորհրդանշական է համարել համաշխարհային հանրության համար բեկումնային այս ժամանակաշրջանում նման կարևոր կոնգրեսի անցկացումը մեր երկրում։ Նա ներկայացրել է աշխարհում տեղի ունեցող երևույթների վերաբերյալ իր վարկածները, հասարակությունների ու պետությունների առջև ծառացած խնդիրները, գլոբալ գործընթացների բերած փոփոխությունները և շեշտել, որ աշխարհը զգում է սոցիալական դրսևորումներին մասնագիտական բացատրություն տալու անհրաժեշտություն։
ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ կոնգրեսը ջանալու է գտնել ներկայիս ճգնաժամի սոցիալական պատճառները, պարզել համակեցության նոր տարածության շրջանակները, մատնանշել արդի մարտահրավերների հնարավոր լուծումները։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բացման խոսքը Սոցիոլոգների համաշխարհային կոնգրեսում_