հինգշաբթի, 11 հունիսի 2009
Ամփոփ հաշվետվություն ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման մասին
Ներածություն
1. Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցության առաջին ալիքին Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց դիմակայել, նախ, շնորհիվ արդյունավետ ֆինանսական վերահսկողության, որի արդյունքում ֆինանսական համակարգի կայունությունը բնութագրող ցուցանիշները պատմականորեն գտնվել են բարձր մակարդակի վրա և երկրորդ` ՀՀ տնտեսության ֆինանսական հատվածում «տաք փողերի» բացակայության։ Միևնույն ժամանակ թույլ էին կապերը միջազգային ֆինանսական շուկաների այն հատվածների հետ, որտեղ արձանագրվեց ճգնաժամի առաջին ալիքը (sub-prime markets)։ Մասնավորապես, ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանի ֆինանսական շուկաներում՝ բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում չդրսևորվեց խուճապ, չսրվեց իրացվելիության նկատմամբ պահանջարկը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ 2008թ. ՀՆԱ-ի հավելաճը ծրագրվածից ցածր է, այնուամենայնիվ, տնտեսությունն արձանագրեց 6.8% տնտեսական աճ` ԱՊՀ երկրների 5% տնտեսական աճի միջին ցուցանիշի դիմաց։ Նշենք, որ Հայաստանը տնտեսական աճի ցուցանիշով առաջ է անցել Ռուսաստանից (5.6%) և Ուկրաինայից (2.1%)։
Հաշվետվության տեքստն ամբողջությամբ