Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հունիսի 2009


Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող հատկացման հայտը և դրան կից փաստաթղթերը, որոնք ընդգրկում են եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, ամփոփ հաշվետվությունը և աշխատանքային այլ փաստաթղթեր։
«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացումների 12-րդ հայտով նախատեսվում է գալիք եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 8 մլն 723 հազար 632 ԱՄՆ դոլարի չափով։ Հատկացումների 12-րդ հայտով նախատեսված գումարը ըստ ծրագրի բաղադրիչների հիմնականում ուղղվելու է ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի իրականացմանը` 7մլն. 831 հազար 822 ԱՄՆ դոլար, ինչպես նաև մոնիտորինգի գնահատման և ծրագրի կառավարման ծախսերին։ Արա Հովսեփյանը նշել է, որ ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրով նախատեսված ֆինանսավորումն հատկացվելու է մայր ջրանցքների նախագծմանն ու վերականգնմանը, ինքնահոս համակարգերի նախագծմանը և երրորդ կարգի ջրանցքների շինարարությանը։ Ծրագրված է նաև վարկային կազմակերպությունների միջոցով ֆերմերներին տրամադրել 1 մլն ԱՄՆ դոլար։
Համաձայն 2009թ. հունիսի 10-ին կայացած ՀՄԿ խորհրդի նիստի որոշման կառավարության կողմից հատկացված միջոցների սպառումից հետո ՀՄԿ-ն չի ֆինանսավորի ճանապարհաշինության առաջին փաթեթով նախատեսված աշխատանքների իրականացումը։ Գյուղական ճանապարհների վերականգնում ենթածրագրի իրականացման համար ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին մինչ այժմ ծախսվել է 12 մլն. 26 հազար 778 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ ծրագրի փաստացի և կանխատեսվող (հունիս ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 37մլն 571 հազար 449 ԱՄՆ դոլար։
Հատկացման հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացնելուց հետո, կներկայացվի ՀՄԿ հաստատմանը։
Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակում ընդգրկված Արմավիրի և Թալինի մայր ջրանցքներում իրականացվող շինարարական աշխատանքների կատարումը Համաշխարհային բանկին փոխանցելու և վեց մայր ջրանցքների վերականգնման աշխատանքների նոր ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը, գյուղական ճանապարհների, ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրերի և ջրից դեպի շուկա բաղադրիչի իրականացման գործընթացների որակական գնահատման պայմանագրերի նախագծերը։
Նիստում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ