Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հունիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսի մի խումբ մասնակիցների` սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի տնօրեն Բյորն Վիտրոկի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին, ՀՀ կառավարության ղեկավարը ընդգծել է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող սոցիալական երևույթների պրոֆեսիոնալ մեկնաբանման անհրաժեշտությունը և հույս է հայտնել, որ 50 երկիր, 89 համալսարան և գիտահետազոտական կենտրոն ներկայացնող ճանաչված մասնագետները կառաջադրեն նոր գաղափարներ` հասկանալու առկա մարտահրավերները, վերլուծելու գլոբալ ճգնաժամի պատճառները, հետևանքներն ու հաղթահարման հնարավորությունները։
Այդ համատեքստում քննարկվել են սոցիոլոգների և կառավարությունների համագործակցության մեթոդներն ու եղանակները, կարևորվել է սոցիոլոգիական հետազոտությունների նշանակությունը կառավարության կողմից իրականացվող քաղաքականության ձևավորման գործում։ Հյուրերը ներկայացրել են իրենց երկրների փորձը, սոցիալական գիտությունների տեսական և մեթոդաբանական նվաճումները։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ