շաբաթ, 13 հունիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է Սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսի կազմակերպած «Հայաստան. հայացք անցյալից» թեմայով «Կլոր սեղանին»։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է աշխարհում ընթացող գործընթացներին, 21-րդ դարի նոր մարտահրավերներին, ներկայացրել այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են արագ փոփոխվող աշխարհում ճիշտ ուղղությամբ ընթանալու, քաղաքակրթությունների համակեցության ներդաշնակությունն ապահովելու, հանրային կառավարման կազմակերպական նոր մոդելների ձևավորման համար։ Այդ համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը խոսել է մեր երկրի առջև ծառացած հիմնարար խնդիրների, առաջընթացի ուղիների մասին, ներկայացրել Հայկական աշխարհի ձևավորման տեսլականը, պատասխանել «Կլոր սեղանի» մասնակիցների հարցերին։