Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 ապրիլի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը հավանություն տվեց ՀՀ 2002 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց նաև ՀՀ կառավարության 2002 թ. դեկտեմբերի 26-ի «ՀՀ կառավարության 2003 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման կատարման եռամսյակային հաշվետվությանը: Նիստի օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գործադիրը մի շարք որոշումներ ընդունեց ջրօգտագործման ոլորտի կարգավորման վերաբերյալ: Մասնավորապես, հաստատվեց ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, անձի սեփականություն հանդիսացող (դրենաժային) հողամասում գրունտային ջրերի օգտագործման կարգը: Ըստ այդմ, հողի սեփականատիրոջ կողմից կոմունալ-կենցաղային (բացառությամբ խմելու և ռեկրեսցիոն) և ոռոգման նպատակով, գրունտային ջրերի օգտագործումը պետք է իրականացվի ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակցության թույլտվության՝ հաշվառման պայմաններով: Հաստատվեց նաև ցամաքուրդային ջրերի օգտագործման կարգը: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով օրենսգիրքը գործողության մեջ դնելու ժամկետ է սահմանվում 2004 թ. հունվարի 1-ը: Նախատեսվում է մինչև 2005 թ. հունվարի 1-ը օրենսգրքին համապատասխանեցնել աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքներն ու իրավական ակտերը: Գործադիրը հավանություն տվեց նաև ՀՀ վարչապետի 2002 թ. օգոստոսի 13-ի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հաստատված 1997 թ. հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների առաջին փուլով առաջնահերթ վճարման ենթակա անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացիների ցուցակին: Հանրապետության մի շարք համայնքների բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով, կառավարությունը որոշեց մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողերի գծով այդ հողօգտագործողներին հողի հարկից ազատման արտոնություն տալու հետևանքով պահուստային ֆոնդից Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերի 17 համայնքների բյուջեների այս տարվա եկամուտների կորուստը փոխհատուցելու համար հատկացնել ընդհանուր հաշվով 17 մլն 966.1 հազար դրամ: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները: Հաստատման արդյունքում, ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 29-ի N323 որոշումը: Հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի Տորֆավանի գյուղական համայնքի հողային ռեսուրսների սակավությունը, կառավարությունը որոշեց մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 62,2 հա գյուղատնտեսական նշանակության և 253 հա արդյունաբերական,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր ընդգրկել Տորֆավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում՝ որպես գյուղատնտեսական նշանակության պետական պահուստային հողեր: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատեց էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների ադմինիստրատորի կողմից հաշվառված պահանջների հաշվետվությունը: Հանձնարարվեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում իրականացնել հաշվառված պահանջների վճարումները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի դիմաց վճարված գումարի հաշվին, ապահովելով հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկային գործակալի գործառույթի կատարումը: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում որոշում ընդունվեց հիշյալ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին: Դրանով գործադիրը պետական մի շարք մարմինների՝ ՀՀ էներգետիկայի, բնապահպանության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին վերապահեց օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված՝ ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմինների իրավասությունը: Սահմանվեց, որ նշված նախարարությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն՝ իրենց լիազորությունների սահմաններում, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների կատարման պատասխանատու պետական մարմիններ են: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատեց «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ժամանակավոր կանոնակարգը և էներգետիկայի բնագավառում ու էներգասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմին ճանաչեց էներգետիկայի նախարարությանը: Հաշվի առնելով ՀՀ էներգետիկայի նախարարության՝ օտարերկրյա պետությունների ու միժազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կատարման խորհրդի որոշումը և ՀԲ-ի համաձայնությունը, կառավարությունը որոշեց հաստատել «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի ՀԲ-ի N3175-AM վարկի մասով իրականացված Շահումյան-2, Մարաշ, Զովունի և Եղեգնաձոր 220 կՎ ենթակայանների մրցույթի արդյունքները՝ հաղթող ճանաչելով ABB Utilities GmbH (Գերմանիա) ընկերությանը: Կառավարությունը որոշեց ՀՀ ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման բնագավառներում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը: Ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ կառավարության 2000 թ. ապրիլի 11-ի N157 համապատասխան որոշումը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը լիազորեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, էներգետիկայի, արդարադատության և պետական գույքի կառավարման նախարարներին ՀՀ կառավարության անունից ստորագրելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» պայմանագիրը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, նիստում որոշում ընդունվեց «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և դաշինքներին նախատեսված աջակցության 50 մլն դրամից 21 մլն 232 հազար 877 դրամը բաշխելու վերաբերյալ: ՀՀ կառավարության հավանությանն արժանացած մի շարք օրինագծերի ընդունման նպատակով, գործադիրը որոշեց դիմել ՀՀ նախագահին՝ 2003 թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկությամբ: Գործադիրը հավանություն տվեց «ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության տեղեկատվական ապահովման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ