չորեքշաբթի, 17 հունիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Գոլդեն Փալաս» հյուրանոցային համալիրում` Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել նախագահ Բաշշար Հաֆեզ ալ-Ասադիի հետ։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամությունը և պատմամշակութային ընդհանրությունները, Երևանի և Դամասկոսի միջև ստեղծված հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները։
Կառավարության ղեկավարի խոսքով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տնտեսական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կարևոր անելիքներ ունի հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովը, իսկ գործարար շփումների ակտիվացման համար նոր խթան կհանդիսանա Հայ-սիրիական բիզնես ֆորումը։ Հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում։