ուրբաթ, 19 հունիսի 2009
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 11 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են`
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի N 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցում», «ԼՂՀ Հադրութի շրջանային կենտրոնական հիվանդանոցի մասնակի վերանորոգում», «ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի միջնակարգ դպրոցի մեկ դասասենյակի կահավորում» և «ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 10 և Նոր Հաճն քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցների մասնակի կահավորում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Խրիմյան հիվանդանոցի շենքը քահանայից կացարանի վերակառուցման նախագծային աշխատանքներ» ծրագրերը, «Ամերիկայի հայկական համագումար» կորպորացիայի Երևանի մասնաճյուղի ծրագիրը, որի նպատակն է ավարտին հասցնել Հանրապետության 37 հասցեում գտնվող հուշարձան-շենքի վերակառուցման 2-րդ փուլը։
Քննարկվել և հաստատվել են նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության` (ՀԲԸՄ) սկաուտական ճամբարի գործունեության, «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամի` «ՀՀ կրթության և գիտության նախարարության Սյունիքի մարզի Կապան քաղաքի N 3 միջնակարգ դպրոցի մասնաշենքի նորոգում և մասնակի կահավորում (2-րդ փուլ)» ծրագիրը, Գերմանիայի Կարմիր Խաչի Բեռլինի բաժանմունքի «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի` «Բեռլին» պոլիկլինիկայի բազայի վրա Շիրակի մարզի ընտանեկան բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման կազմակերպում, «Լիլիկ» կանանց հասարակական կազմակերպության` Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանի վերանորոգում, ԱՄՆ-ի «Հայ կրթական հիմնարկություն» հասարակական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի` «ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապ, Քարկոփ և Կաճաճկուտ, Արարատի մարզի Սրբատ գյուղի երաժշտական, Արմավիրի մարզի Մուսա Լեռ, Գեղարքունիքի մարզի Անտառամեջ և Չկալովկա գյուղերի դպրոցների վերանորոգում» ծրագրերը, «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության` «Ստեփանավանի տարածաշրջանի բնակչության խոցելիության աստիճանի նվազեցում արտակարգ իրավիճակում» ծրագիրը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։