Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 22 հունիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-21-ը աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ «Բրիջ Արցախ» տնտեսական համաժողովին մասնակցող պատվիրակության կազմում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Այնուհետև նա մասնակցել է «Բրիջ Արցախ» տնտեսական համաժողովին, որը կազմակերպվել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «ՄԱՍՏԵՐ» միջազգային ինտեգրացման աջակցության կենտրոնի միջոցով։
«Պետություն և բիզնես.երկխոսությունից դեպի համագործակցություն» թեմայով համաժողովի օրակարգում Արցախի և նրա տնտեսության առկա խնդիրների նկատմամբ հայաստանյան և օտարերկրյա գործարարների մեջ հետաքրքրքություն առաջացնելու և ներդրումների համար գրավիչ դարձնելու հարցերն էին։
Բացելով համաժողովը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Սփյուռքին և Հայաստանին` տարիներ շարունակ ցուցաբերած մարդասիրական օգնության համար և ընդգծել, որ Ղարաբաղի բնակչության բարեկեցության հիմքը առաջին հերթին Հայաստանի հետ փոխշահավետ առևտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումն է։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում շեշտել է համաժողովին մեծ թվով գործարարների մասնակցությունը, ինչը կարևոր ազդակ է բիզնես-միջավայրի ձևավորման առումով։ Արցախի ամենահեռանկարային ոլորտներն են գյուղատնտեսությունը, լեռնահանքային և վերամշակող արդյունաբերությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը։ Սակայն կարևոր է, որ գործարարներն իրենք «բիզնեսի աչքով» տեսնեն եղած հնարավորությունները և զարգացման հեռանկարները։ ՀՀ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԼՂՀ տնտեսությունը ավելի արագ զարգանա, քան ՀՀ տնտեսությունը։ ԼՂՀ բնակչության կենսամակարդակը նույնպես պետք է ավելի բարձր լինի, քանի որ Արցախում լուծվում են ոչ միայն տեղի բնակչության, այլև Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային ինքնության, Հայկական աշխարհի խնդիրները։
Երեկոյան ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել գործընկերոջ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Այնուհետև ԼՂՀ կառավարությունում տեղի է ունեցել երկու պետությունների կառավարությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստ։ Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Վարչապետները կարծիքներ են փոխանակել նաև ԼՂՀ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլերի վերաբերյալ, ընդգծելով, որ կառավարությունների հիմնական նպատակն է տնտեսական աճի խթանմանն ուղղված միջոցառումների, մասնավորապես` փոքր և միջին բիզնեսի զարգացման խրախուսումը։
Նիստում ամփոփվել են մինչ այդ տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքները, նախանշվել համագործակցության առաջիկա ուղղություններն ու ծրագրերը։
Նիստից հետո երկու պետությունների կառավարությունների անդամները՝ վարչապետների գլխավորությամբ ներկա են եղել Շարլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում կազմակերպված համերգային ծրագրին։ Համաձայն ձևավորված ավանդույթի, հյուրընկալ ղարաբաղցիները նրանց դիմավորել են երգ ու պարով և հյուրասիրությամբ։
Երեկ երեկոյան ՀՀ կառավարական պատվիրակությունը վերադարձել է Երևան։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ