երեքշաբթի, 30 հունիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ։ Խոսքում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր ծննդյան 55-ամյա հոբելյանի առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։
Կրկին շնորհավորում եմ և ցանկանում ամենայն բարիք»։