երեքշաբթի, 7 հուլիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանում, Կիպրոսի Հանրապետության նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել և նախաճաշել է նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման և տարբեր բնագավառներում համագործակցության ներուժն ակտիվացնելու, մասնավորապես տնտեսական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր։
ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն տարածաշրջանային համագործակցության համատեքստում մեր երկրին աջակցելու կիպրական կողմի պատրաստակամությունը։
Հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում։