Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 ապրիլի 2003

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստը նախագահում էր Ղազախստանի վարչապետ Իմանգալի Տամագամետովը: Քննարկվել են ԱՊՀ տնտեսական խորհրդի և արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացրած երկու տասնյակից ավելի որոշումների նախագծեր: Օրակարգում ընդգրկված մի շարք կարևոր խնդիրներ վերաբերում էին անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը: Որոշում է ընդունվել, մասնավորապես, 2003-2004 թթ. միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ: Վարչապետների խորհուրդը հավանություն է տվել 2000-2003 թթ. ժամանակահատվածում հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների միջպետական ծրագրի կատարման արդյունքների և 2003թ. ընթացքում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարի ծրագրի վերաբերյալ զեկուցմանը: Նիստի մասնակիցները հավանություն են տվել նաև ԱՊՀ անդամ պետությունների ինտեգրացված տարադրամային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության և ԱՊՀ անդամ պետությունների գործունեության համակարգման որոշմանը: Որոշում է ընդունվել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի բազայի հիման վրա Համագործակցության պետությունների մշտական գործող ցուցահանդեսների ստեղծման մասին ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի 2002թ. հոկտեմբերի 7-ի որոշման կատարման ընթացքի վերաբերյալ: Կառավարությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում են եղել կրթության ոլորտում համագործակցության խնդիրները: Մասնավորապես, որոշումներ են ընդունվել ՌԴ կրթության նախարարության Համեմատական կրթական քաղաքականության կենտրոնին կրթական քաղաքականության ոլորտում հետազոտությունների, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանին՝ հումանիտար և սոցիալ-տնտեսական գիտությունների բնագավառում կադրերի պատրաստման գծով ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպության կարգավիճակ տալու վերաբերյալ: Որոշումներ են ընդունվել նաև ԱՊՀ անդամ պետությունների 2001թ. միասնական բյուջեի (ծախսերի նախահաշվի) կատարման և 2003թ. միասնական բյուջեի վերաբերյալ: Այս տարվա միասնական բյուջեի վերաբերյալ Հայաստանն իր հատուկ կարծիքն է հայտնել, որով առաջարկել է բյուջեում պահպանել Հայաստանի մասնաբաժնի նախորդ տարվա չափը՝ 9,5 մլն ռուսական ռուբլի: Մինչդեռ նիստում առաջարկվել էր այն ավելացնել, դարձնելով 11,5 մլն ռուբլի: Համագործակցության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները խորհրդի նիստում որոշել են այս տարի 2001-2005 թթ. համար ֆինանսավորել միջպետական համալիր ծրագրի հիմնական միջոցառումները՝ պատերազմի վետերանների, տեղային հակամարտությունների մասնակիցների և ահաբեկչությանը զոհ դարձածների մասով: Վարչապետները որոշում են ընդունել 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի 60-ամյակի նշման նախապատրաստման, դրա շրջանակներում տոնակատարության և այլ հարցերի վերաբերյալ: ԱՊՀ անդամ մի շարք երկրների առաջարկով օրակարգից հանվել են անվտանգությանը և ռազմական համագործակցությանը վերաբերող մի քանի հարցեր, որոնց ֆինանսական գնահատականը երկրների համար պարզ չէր: Նիստում քննարկվել են նաև կազմակերպական հարցեր: ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները որոշել են խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Յալթայում՝ սեպտեմբերի 18-ին: Այսօրվա նիստում կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել Ղրղզստանի վարչապետ Նիկոլայ Տանաևը, համանախագահներ՝ Մոլդովայի վարչապետ Վասիլի Տարլևը և Ղազախստանի վարչապետ Իմանգալի Տամագամետովը: Նիստի ավարտից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցությանը, այդ թվում՝ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի հաստատման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: Համաձայնագրի կապակցությամբ ՌԴ վարչապետը տեղեկացրել է, որ ՌԴ Դումայի բոլոր հանձնաժողովներն արդեն իրենց դրական կարծիքն արտահայտել են և հավաստիացրել է, որ հավանաբար մայիսի կեսերին, տոներից հետո, Դուման կվավերացնի համաձայնագիրը: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիափոխադրումների բնագավառում առաջացած որոշակի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Մ.Կասյանովը վստահեցրել է, որ մոտակա շրջանում դրանք լուծում կստանան: Վարչապետներն անդրադարձել են նաև էներգետիկ ոլորտի հարցերին, այդ թվում Հայաստանի ատոմակայանը միջուկային վառելիքով ապահովելու խնդրին: ՌԴ վարչապետը նշել է, որ այդ գործընթացը համապատասխանում է ժամանակացույցին և իրենք կտեղավորվեն նախանշված ժամկետների մեջ: Միխայիլ Կասյանովը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվել է ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի ներքաղաքական վիճակով և արդեն մեկնարկած ԱԺ ընտրությունների ընթացքով: Վարչապետ Մ.Կասյանովը հաջող ընթացք է ցանկացել ընտրություններին և հույս հայտնել, որ դրանք բացասաբար չեն անդրադառնա երկրի տնտեսական ու քաղաքական կյանքի բնականոն ընթացքի վրա:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ