երեքշաբթի, 7 հուլիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Համաշխարհային ճգնաժամի ազդեցութունը Հայաստանի վրա. կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային համաժողովի բացմանը։ Համաժողովը կազմակերպել է «Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ» կազմակերպությունը։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին, Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ներկայացվող հետազոտական աշխատանքները օգտակար կլինեն ինչպես մասնագետների, այնպես էլ կառավարության համար։ Այնուհետև նա ներկայացրել է Հայաստանում շուկայական բաց տնտեսական համակարգի արմատավորման ընթացքը, այդ համակարգի զարգացման փուլերը, ինչպես նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության առանձնահատկությունները։
ՀՀ վարչապետը հակիրճ շարադրել է կառավարության հակաճգնաժամային քաղաքականության և առաջիկայում ձենարկելիք քայլերի էությունը։ Նա նշել է, որ այս տարվա անցած հինգ ամիսների տնտեսական անկումը, որը պայմանավորված էր շինարարության ծավալների կրճատմամբ, դեռւես կարող է շարունակվել, իսկ բարելավում կարելի է ակնկալել տարեվերջին։ Այս պայմաններում կառավարությունը հակված չէ կրճատելու իր ծախսերը, ուստի համագործակցելով միջազգային ֆինանսական կազմակերպություննների և գործընկեր երկրների հետ և ներգրավելով միջոցներ, փորձում է մեղմել ճգնաժամի բացասական հետևանքները։