երկուշաբթի, 13 հուլիսի 2009
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին։
ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում վերջին չորս տարվա ընթացքում նոր թափ են ստացել, և այդ գործում իր ներդրումն ունի դեսպան Պավլովը։ Ներկայումս ռուսական կապիտալի մասնակցությամբ Հայաստանում գործող ձեռնարկությունների թիվը հասել է 1010-ի, զգալիորեն մեծացել է կապիտալ ներդրումների ծավալը։
Ռուս դիվանագետը հավաստիացրել է, որ իր գործունեությամբ այսուհետև ևս կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացմանը և բարօրություն է մաղթել հայ ժողովրդին։