չորեքշաբթի, 15 հուլիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի նախագահությամբ։