Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 հուլիսի 2009

Աջակցություն ավիավթարի զոհերի ընտանիքներին


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչև նիստն սկսելը ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են հուլիսի 15-ին Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռի վթարից զոհվածների հիշատակը։ Այնուհետև վարչապետի հանձնարարությամբ ավիավթարի կապակցությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կառավարությանը տեղեկություն է տրվել աղետից զոհվածների որոնողական աշխատանքի ընթացքի, զոհվածների հարազատների` դեպքի վայր մեկնման, զոհվածների աճյունների տեղափոխման և խնդրին առնչվող մյուս խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին։
Օրակարգային հարցերի թվում կառավարությունը քննարկել է ավիավթարի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիներ հանդիսացող անձանց ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Որոշվել է 7,500.0 հազար դրամ հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` աղետից զոհվածների հուղարկավորությանը, գերեզմանների տապանաքարերի պատրաստմանն ու տեղադրմանն աջակցելու նպատակով (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 1,500.0 հազար դրամ)։ Եվս 675.0 հազար դրամ է հատկացվել Երևանի քաղաքապետարանին` հուղարկավորությանն աջակցելու նպատակով քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ին տրամադրելու համար (յուրաքանչյուր զոհվածի հաշվով` 135.0 հազար դրամ)։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին թույլատրվել է զոհվածների հուղարկավորությունը կատարող անձանց կանխիկ տրամադրել հատկացված միջոցները։ ՀՀ ֆինանսների նախարարությանը թույլատրվել է նախարարության աշխատակազմի գանձապետական բաժնում բացել գանձապետական արտաբյուջետային ժամանակավոր հաշիվ` ավիավթարից զոհված ՀՀ քաղաքացիներ հանդիսացող անձանց ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանգանակվող միջոցների հավաքման և դրանք ըստ հանգանակողների կողմից նշված ուղղությունների ծախսելու համար։

Սոցիալական ոլորտ

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով, սկսած 2009թ. մայիս ամսից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կստեղծվի նաև այլ համակարգերի կենսաթոշակառուների տեղեկատվական բազա, ինչը կնպաստի միասնական կենսաթոշակային քաղաքականության մշակմանը, հնարավորություն կտա մեծացնել սոցիալական պաշտպանության ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաև հետագայում ներդնել կենսաթոշակի անկանխիկ վճարման միասնական համակարգ։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն փոփոխություն է կատարել նախկինում ընդունած իր որոշումներից մեկում, որով մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը Երևան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում և Տերյան փողոցի N 107 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող 53 փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար Երևան քաղաքի տարածքում ապահովվելու է մեկ բազմաբնակարան շենքի շահագործումը։ Նույն օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել նաև իր ընդունած մեկ այլ որոշման մեջ, որի համաձայն Հայաստանի ազգային գրադարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Երևանի Վ. Պետրոսյանի անվան N 51 միջնակարգ դպրոցի, Երևանի Բ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի հիմնանորոգման համար նախատեսված կասեցված գումարները ամբողջությամբ կամ մասնակիորեն հատկացվելու են 2009թ. 3-րդ եռամսյակում։

Միջազգային հարցեր

ՀՀ կառավարությունը իր որոշումներով միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմին է ճանաչել ՀՀ առողջապահության նախարարությունը և սահմանել դրա լիազորությունները։ Հայաստանի Հանրապետության` որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրի պարտավորություններով անհրաժեշտ է կանխակայել հիվանդությունների միջազգային տարածումը, կանխարգելել և պայքարել դրանց դեմ, ձեռնարկել հակազդման միջոցներ։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ PEI Media ընկերության կողմից ՀՀ ենթակառուցվածքները և դրանց զարգացմանն ուղղված ծրագրերը ներկայացնող "Infrastructure Investor" հանրահայտ ամսագրի հատուկ թողարկումը պատրաստելու նպատակով 2009թ. երրորդ եռամսյակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել է 45.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Թողարկումը կտարածվի 2009թ. սեպտեմբերի համարին կից, ինչպես նաև իբրև բոնուս կբաժանվի միջազգային համաժողովների և հանդիպումների մասնակիցներին։
ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009թ. հուլիսի 10-ին հաստատված մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն և «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Որոշման կիրարկումը թույլ կտա մինչև ընթացիկ տարվա ավարտը Վայոց ձորի մարզում վերականգնել շուրջ 7.3 կմ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհ։
Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2009թ. փետրվարի 2-ին ստորագրված «Բանակցությունների համաձայնեցված արձանագրության» շրջանակում երկրաջերմային ծրագրերի համար նախատեսված Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող «Գռիձոր» և Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող «Կարկառ» կոչվող հարթակների մակերեսները։ Դրանով իսկ հնարավորություն կստեղծվի նշված հարթակներում ուսումնասիրություն իրականացնելու նպատակով գումար ձեռք բերել համաշխարհային բանկից և սկսել համապատասխան ծրագրերը։
«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ ՀՀ անկախացումից հետո այս երկրի հետ նշված ոլորտներում պետական մակարդակով համագործակցություն չի իրականացվել։
Իր նիստում ՀՀ կառավարությունը իր իսկ սահմանած կարգի համաձայն որոշել է ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2009թ. առաջին եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով 2009թ. երրորդ եռամսյակում գումար հատկացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը։
ՀՀ օրենսդրությանը համապատասխան գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ոստիկանական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կողմերը իրենց հնարավորությունների սահմաններում կհամագործակցեն հանցավորության կանխարգելման, դրա դեմ պայքարի և քննության իրականացման ոլորտներում։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Որոշումը կոչված է կանոնակարգել երկու երկրների պետական կառավարման մարմինների և ձեռնարկությունների միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման ընթացքում առաջացող հարաբերությունները, դրա փոխանակման կարգն ու պայմանները, պաշտպանության ապահովումը։

Ջերմուկը` առողջ կենսակերպի կենտրոն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012թթ. ռազմավարությանը։ Խնդիր է դրվում այդ քաղաքը դարձնել առողջ և ակտիվ կենսակերպի կենտրոն, որը զբոսաշրջիկներ կհյուրընկալի Հայաստանից, եվրոպական, ԱՊՀ և հյուսիսամերիկյան երկրներից։ Ռազմավարության հիմքում դրված են հետևյալ հայեցակարգային նպատակները` Ջերմուկը դարձնել շուրջ տարին գործող միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ և ակտիվ կենսակերպի զբոսաշրջային քաղաք, որը զարգացվելու է որպես առողջարանային, ձմեռային և մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական և միջազգային մանկապատանեկան և երիտասարդական ճամբարատեղի։ Տարեկան ապահովվելու է 100 հազար զբոսաշրջային այցելություն, տուրիզմից` 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եկամուտ, 4 հազար աշխատատեղ։ Ռազմավարությունը ներառում է հայեցակարգային նպատակների և խնդիրների վրա հիմնված միջոցառումների ցանկ։ Զբոսաշրջային արդյունաբերությանն ուղղակիորեն և անուղղակիորեն առնչվող խնդիրները վեր են հանվել կատարված վերլուծության մեջ ներկայացված ուժեղ կողմերն առավել զարգացնելու և թույլ կողմերը նվազեցնելու, հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու և ռիսկերը չեզոքացնելու նպատակով։ Անմիջականորեն զբոսաշրջության ոլորտին առնչվող նպատակներին ուղղված միջոցառումների հիմնական պատասխանատուն ոլորտում ներգրավված մասնավոր հատվածն է, իսկ պետական հատվածն ու տեղական ինքնակառավարման մարմինները առավելապես ներգրավված են ընդհանուր զարգացման գործընթացներում։


Արձանագրային որոշումներ

Իր նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Որոշման ընդունումը բխում է շրջանառության մեջ դրված «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծից, որը ՀՀ Ազգային Ժողովում անցել է երկրորդ ընթերցումը։ Այն ամրագրում է հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքները, իսկ «Ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող լրացումները կոչված են կարգավորելու հասարակական վայրերում շրջապատի համար վտանգ ներկայացնող հոգեկան խանգարում ունեցող կամ կասկածվող անձանց ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկելու դեպքում վերջիններիս հետագա գործողությունները։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։
Մեկ այլ արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի փորձնական փուլի արդյունքներին և ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի իրականացման հետագա ընթացքի վերաբերյալ առաջարկություններին։ Փորձնական ծրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության նոր (քիչ ծախսատար) մոդելների կիրառման միջոցով նպաստելու նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացմանը, նախադպրոցական կրթական ծառայություններում երեխաների ընդգրկվածության աճին, ինչպես նաև նախադպրոցական կրթությանը ծնողների և համայնքների մասնակցության խթանմանը։

Կանոնակարգվում են գործառույթները


ՀՀ կառավարությունը ՀՀ օրենսդրության համաձայն հաստատել է ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը։ Որոշումը բխում է Բոլոնիայի սկզբունքներից, որոնց համաձայն անհրաժեշտ է ապահովել ուսանողների շարժունությունը ինչպես բուհից բուհ, այնպես էլ երկրից երկիր։ Սույն կարգի ընդունումը կնպաստի նաև ավելի մեծացնելու բուհերի ինքնավարությունը, ինքուրույն որոշելու ուսանողների բուհից բուհ փոխադրման հարցը։
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 8-ի «Բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 514-Ն որոշման մեջ։ Որոշման ընդունմամբ կկարգավորվի բույսերից, բուսական արտադրանքից և կարգավորվող առարկաներից նմուշառման գործընթացը, դրա վրա ծախսվող ժամանակը կկրճատվի շուրջ 30 տոկոսով, պարտադիր լաբորատոր փորձաքննությունների քանակը կնվազի շուրջ 50 տոկոսով, ինչի շնորհիվ կնվազեն նաև ներմուծվող, արտահանվող և վերաարտահանվող բեռների հարկադիր կանգառի ժամանակը և ծախսը։

Այլ հարցեր

Իր երեք որոշումներով 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու միջոցով ՀՀ կառավարությունը լուծել է երաժշտական կամերային պետական թատրոնի ս.թ. հուլիսի 5-ի ուժգին քամու հետևանքով էապես տուժած տանիքի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հակահրդեհային համակարգի ստորգետնյա հակահրդեհային ջրավազանի նորոգման, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի 77-րդ կիլոմետրի կամրջի հիմնանորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության համար վարչական շենքի ձեռքբերման խնդիրները։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ