Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 մայիսի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը որոշեց, կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 3.8 մլն դրամ հատկացնել Սյունիքի մարզպետարանին՝ Կապան քաղաքի փախստականների բնակարանային հիմնախնդիրների լուծման նպատակով: Մեկ այլ որոշմամբ, Մեղրիի թիվ 2 և Արվեստի դպրոցների հիմնանորոգման համար Սյունիքի մարզպետարանին հատկացվեց համապատասխանաբար 10 մլն դրամ և 3 մլն դրամ, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ 14 մլն դրամ, «Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնանորոգման համար: Նույն որոշմամբ, գործադիրը Սյունիքի մարզպետարանին հատկացրեց նաև 2 մլն դրամ՝ Մեղրի քաղաքում երկու բնակարան ձեռքբերելու նպատակով: Մի շարք համայնքների բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով, կառավարությունը որոշեց Լոռու մարզի Թումանյան և Ախթալայի քաղաքային համայնքներին ու Գյուլագարակի գյուղական համայնքին հատկացնել համապատասխանաբար 5 մլն դրամ, 6 մլն դրամ և 5 մլն դրամ, Արարատի մարզի Արտաշատի, Մասիսի, Արարատի և Վեդու քաղաքային համայնքներին՝ 4-ական մլն դրամ, Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքին՝ 20 մլն դրամ, Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքին՝ 5 մլն դրամ դոտացիա՝ 2003 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2001 թ. հոկտեմբերի 17-ի «Գյումրի-տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» որոշման մեջ, գործադիրը որոշեց նշված ընկերության՝ ՀՀ ոստիկանությանը հանձնված «Արագած» մարզա-մշակութային կենտրոնի շենքը, որպես պետական սեփականություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքին անհատույց օտարելու նպատակով: Կառավարության անդամները որոշում ընդունեցին ՀՀ 2003 թ. պետական բյուջեի «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված միջոցների բաշխման մասին: Որոշվեց նշված ծրագրով նախատեսված հատկացումներից այդ նպատակին ուղղել 4 մլրդ 983 մլն 73 հազար 140 դրամը: Գործադիրը հավանություն տվեց «Առևտրի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման հայեցակարգին: Հայեցակարգի նպատակն է վերլուծել ՀՀ գործող օրենսդրության ազդեցությունը առևտրի ոլորտի վրա, վերհանել օրենսդրական բացերը և հիմնվելով միջազգային փորձի վրա, հիմնավորել ոլորտի զարգացմանն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները: Փաստաթուղթն ընդգրկում է հանրապետությունում առևտրի իրավիճակի, զարգացման խնդիրների և ուղղությունների վերլուծությունը: Զեկուցող՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ սեպտեմբերին կընդունվի նաև օրենքը, որը նախատեսված է կառավարության 2003 թ. գործունեության միջոցառումների ցանկում: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում մի շարք որոշումներ ընդունվեցին քաղաքաշինության ոլորտի նորմատիվային փաստաթղթերի վերաբերյալ: Մասնավորապես, հաստատվեցին ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի, ինչպես նաև կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգերը, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման և հաստատման կարգը, «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրի «Այլ նորմատիվային փաստաթղթեր» ենթածրագրով իրականացվելիք նախագծահետազոտական աշխատանքների անվանացանկը: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշեց «Ընկերությունների աջակցման գործակալություն» ՓԲԸ-ն և «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, միաձուլման ձևով, վերակազմակերպել՝ ստեղծելով «Ընկերություններին աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Մեկ այլ որոշմամբ հաստատվեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում որոշում ընդունվեց «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» և «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերություններ ստեղծելու մասին: Գործադիրը, ՀՀ 2003թ. պետական բյուջեում կատարեց վերաբաշխում և ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 6-ի՝ բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման մեջ փոփոխություն, որը բխում է կառավարության որոշումներով մի շարք վերակազմակերպված ավագ (արհեստագործական հոսքով) դպրոցների ֆինանսական հատկացումները ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ գյուղատնտեսության նախարարություններին հասցնելու անհրաժեշտությունից: Կառավարության անդամները համաձայնություն տվեցին ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև «Ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի, «Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի, «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Էստոնիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի և արվեստի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին: Այլ որոշումներով, գործադիրը համաձայնություն տվեց նաև «ՀՀ կառավարության և Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի միջև Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի կարգավիճակի մասին» համաձայնագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ԿՖՕՐ գործողությունների շրջանակներում ՀՀ զինված ուժերի հետևակային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկություններին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ