Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 հուլիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) փոխնախագահ Յուրկի Կոսկելոյին։
Ողջունելով ՄՖԿ-ի մուտքը մեր երկիր, կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ համագործակցության այն ծրագրերը, որ կառույցը նախատեսել է իրականացնել Հայաստանում` հաջողություն կունենան։ Կառույցը նախատեսում է ներդրումներ իրականացնել հիպոթեքային շուկայի զարգացման գործում, ինչպես նաև առաջարկում է փոխգործակցություն տնտեսության իրական` հիդրոէներգետիկայի և վերականգնողական էներգետիկայի, ֆինանսական հատվածներում։ ՄՖԿ-ի փոխնախագահն ընդգծել է, որ մինչ այժմ հաջողված ծրագրեր են իրականացվել հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և առողջապահական ոլորտներում։
ՀՀ վարչապետը կարևորել է Հայաստանում ՄՖԿ-ի մասնագետների փորձի ներդրումը և հույս հայտնել, որ գործակցությունը կլինի փոխշահավետ և շարունակական։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ