երկուշաբթի, 10 օգոստոսի 2009
Այսօր տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 13-ը Երևանում կայանալիք ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնության կառավարության կազմկոմիտեի նիստ, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան։
Նիստում քննարկվել են առաջնության պատշաճ մակարդակով անցկացմանը վերաբերող հարցեր և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տրվել անհրաժեշտ հանձնարարականներ։