Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 մայիսի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոստաֆա Մոինին և նրա գլխավորած պատվիրակությանը: Գոհունակություն հայտնելով կրթության և գիտության ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակից, վարչապետը նշել է, որ դա պայմանավորված է ոչ միայն մեր ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, հոգևոր, մշակութային կապերով, այլև երկու պետությունների կողմից կրթության և գիտության զարգացմանը ցուցաբերվող մեծ ուշադրությամբ: Նա հավաստել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է այսուհետ ևս շարունակելու աջակցությունը նշված ոլորտների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: Նախարար Մոստաֆա Մոինը նույնպես վկայել է կրթության և գիտության բնագավառներում հայ-իրանական հարաբերությունների վերընթաց զարգացման փաստը: Նա ընդգծել է, որ Հայաստանի բուհերում իրանցի մեծ թվով ուսանողներ են սովորում և գոհունակություն հայտնել նրանց ուսման և կենցաղի համար ստեղծված պայմաններից: Նա հավաստել է, որ նույն պայմաններն ստեղծված են նաև Իրանի Հանրապետությունում սովորող հայ ուսանողների համար: Ըստ նրա, այսօր արդեն բարենպաստ դաշտ կա նաև գիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման համար: Պարոն Մոինը և վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գիտական համագործակցության առաջնային բնագավառներ են համարել մասնավորապես նոր տեխնոլոգիաների փոխանակումը, միմյանց գիտական ներուժին, կարողություններին ու հնարավորություններին ծանոթացումը, համատեղ գիտական նախագծերի մշակումն ու իրագործումը: Կողմերը Հայաստանի և Իրանի կառավարությունների կողմից կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հետագա խորացման կամքի ապացույց են համարել նախարար Մոստաֆա Մոինի այցի ընթացքում ստորագրվելիք 2002-2005թթ. երկկողմ գործակցության գործնական ծրագիրը: Հանդիպման ավարտին պարոն Մոստաֆա Մոիմը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարի Նոր Ջուղայի 400-ամյակին նվիրված հանդիսություններին:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ