երեքշաբթի, 18 օգոստոսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոթեին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր առաքելության ընթացքում ցուցաբերած ակտիվ գործունեության համար, որը մեծապես նպաստել է հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։ Զրույցի ընթացքում նշվել է նաև, որ հայ-լեհական հարաբերությունների մի շարք ոլորտներում գրանցվել է առաջընթաց։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել պարոն Տոմաշ Կնոթեին` իր հետագա գործունեության ընթացքում։