Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 օգոստոսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հնդկաստանի Հանրապետությունում մսամթերքի վերամշակման գործարաններ այցելելու և վերամշակման գործընթացին ծանոթանալու արդյունքներին։
Խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Աշոտ Վահանյանը։ Նա նշել է, որ Հայաստանից Հնդկաստան մեկնած պատվիրակությունն օգոսոտոսի 2-ից 9-ը այցելել է տեղի մսամթերքի վերամշակման մի շարք ընկերություններ, որտեղ բացակայել են տարրական հիգիենայի կանոնները, միս են ձեռք բերել ոչ վերահսկելի տարածքներից։ Մսամթերքը տեղափոխվել է սանիտարահիգիենիկ չափանիշներից զուրկ ավտոմեքենաներով։ Հնդկաստանից Հայաստան ներմուծվում է հիմնականում գոմեշի միս, որն օգտագործվում է երշիկի արտադրության մեջ։ Պատվիրակության ղեկավարը նշել է, որ խումբը եղել է նաև այնպիսի ընկերություններում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները, և որ մսի ներկրումը պետք է ապահովել պետական լուրջ հսկողության ենթարկվող ձեռնարկություններից։
Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է.  ՀՀ պետեկամուտների կոմիտեի ուսումնասիրություններից պարզվել է, որ տեղի է ունեցել կեղծարարություն, այսինքն` Հայաստան միս ներմուծող ընկերությունները միսը ձեռք են բերել այն ձեռնարկություններից, որոնք համապատասխան սերտիֆիկատ չունեն, իսկ մաքսային փաստաթղթերում ձևակերպել են այն ընկերության անունը, որն ունի սերտիֆիկատ։ «Մեր նպատակն է նվազեցնել այդ ոլորտում ռիսկերը և դրանք մեզ համար դարձնել հասկանալի և կանխատեսելի։ Շատ երկրներ արգելում են Հնդկաստանից մսի ներմուծումը` հաշվի առնելով մսի որակական հատկանիշները և այն, որ այդ ռիսկերը կառավարելի չեն։ Մենք պետք է պատշաճ մակարդակ ունեցող ձեռնարկություններից միս ներկրենք, պետք է լինենք շատ կոշտ և սկզբունքային այս հարցում և մինչև վերջ մեր սկզբունքները պետք է պահպանենք։ Միայն համպատասխան սերտիֆակացված միսը մենք կարող ենք թույլ տալ ներմուծել Հայաստան, որպեսզի վստահ լինենք, որ մեր բնակիչներին, ազգաբնակչությանը որևէ ռիսկ չի սպառնում»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Համապատասխան պետական գերատեսչություններին տրվել են հանձնարարականներ (Տես` հղումը)։

Քաղվածք խորհրդակցության արձանագրությունից` տրված հանձնարարականների վերաբերյալ 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ