Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 օգոստոսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ` ծանոթանալու «Միասին» երիտասարդական համահայաստանյան շարժման` հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման ծրագրի կրթական ֆորում-ճամբարի աշխատանքներին։ Ֆորումի նպատակն է համախմբել կազմակերպված և բանիմաց հայ երիտասարդներին` նրանց ներուժը նպատակաուղղելով պետության կայուն զարգացմանը։
Ֆորումի մասնակիցների հետ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտքեր է փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, մեր երկրի վրա համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցության, գիտելիքահենք տնտեսության կարևորության, ինչպես նաև երիտասարդության հիմնախնդիրների մասին։ Անդրադառնալով համաշխարհային տնտեսության միտումներին, վարչապետը նշել է. «Այսօր ֆինանսիստները և տնտեսագետները ճգնաժամը դիտարկում են երկու հարթության մեջ։ Առաջին, որ շուկայական տնտեսության բնորոշ է ճգնաժամի ցիկլայնությունը, մյուս մասն էլ նշում է, որ սա հերթական ճգնաժամ չէ. այլ մենք ականատեսն ենք նոր աշխարհի, նոր հասարակության ձևավորման։ Ակնհայտ է, որ ապրում ենք վտանգներով լի ժամանակաշրջան, այն նաև մեծ հնարավորություններ է ստեղծում։ Անգամ ինքը բառը, ճգնաժամը հուշում է այդ` ճգնել և ժամ։ Այն մի իրավիճակ է, երբ նախկինում գործող օրինաչափությունները այլևս չեն գործում, իսկ նորի հետ կապված խնդիրներ կան»։ Խոսելով գիտելիքի կարևորության և երիտասարդության դերի մասին, Տիգրան Սարգսյանն ասել է. «Մտածողությունը ժամանակակից աշխարհի հենքերից է, ապրում ենք մի ժամանակշրջանում, երբ փոփոխություններն չափազանց արագ են կատարվում։ Ձեզանից յուրքանչյուրը պետք է կարողանա մտածել, ծրագրել և գործել իրավիճակին համապատասխան… Դատապարտված ենք մշտապես սովորելու։ Պետք է կարողանալ աշխատել նոր գիտելիքների հետ, զարգացնել ինքնուրույն մտածելու կարողությունը։ Մեր հասարակությունն իր հարստությունը պետք է կառուցի մտածողության շտամպներից ելնելով»։
Վարչապետը պատասխանել է նաև երիտասարդական ֆորումի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Այնուհետև «Միասին» համահայկական ֆորումի կազմակերպիչները ՀՀ վարչապետին են ներկայացրել ճամբարային առօրյան։
Վարչապետն այնուհետև մեկնել է Դիլիջան, որտեղ բացել է Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցի նորակառույց 2-րդ մասնաշենքը։ Դպրոցական մասնաշենքի հիմնանորոգման և բարեկարգման շինարարական աշխատանքներն իրականացրել է «Դիլիջանշին» ԲԲԸ-ն։ Մասնաշենքը նախատեսված է 250 աշակերտական տեղի համար։
Կարևորելով դպրոցաշինությանն ուղղված պետական աջակցությունը` ՀՀ վարչապետը խոստացել է այսուհետ նույնպես կրթության ոլորտի զարգացման առաջնահերթությունը պահել կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում։
Այնուհետև գործադիրի ղեկավարը այցելել է քաղաքի հիմնանորոգվող գրադարան ու թիվ 1 ավագ դպրոց, այցելել է համայնքի միջոցներով կառուցված ամֆիթատրոն, ինչպես նաև եղել է համայնքի միջոցներով կառուցվող պատկերասրահ թանգարանում ու «Թուֆենկյան» համալիրում և ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ