երկուշաբթի, 31 օգոստոսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ։
Դժվար է գերագնահատել այն հսկայական անձնական ներդումը, որ դուք ունեցել եք մեր ազատամարտի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների կայացման, ամրապնդման ու զարգացման գործում։ Այդ մեծածավալ աշխատանքի անգամ հպանցիկ ուրվագիծը տպավորիչ է թե արդյունքով, թե բովանդակությամբ։
Ձեր շնորհակալ ջանքերը ըստ արժանվույն գնահատվում ու արժեվորվում են մեր ժողովրդի և բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր ձեզ հետ միասին աշխատել են երկար տարիներ` հանուն մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի առաջընթացի ու բարգավաճման։
Կրկին շնորհավորելով ծննդյան տարեդարձի կապակցությամբ` Ձեզ և ձեր ընտանիքին մաղթում եմ առողջություն, երջանկություն և ամենայն բարիք»։