Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 սեպտեմբերի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ

Հարգելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 18-ամյակի կապակցությամբ։
Այսօր յուրաքանչյուրս կիսում է Արցախի մեր ազատատենչ քույրերի ու եղբայրների ուրախությունը, ովքեր նշում են իրենց գլխավոր պետական տոնը` Անկախության օրը։
18 տարի առաջ այս օրերին մաքառման ու պայքարի բովում էր թրծվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այնքան բաղձալի անկախությունը և այժմ այն հասունության փորձությունը բռնած պետություն է` կայացած պետական ու հանրային ինստիտուտներով ու մասնակցային ժողովրդավարության օրինակելի որակով։
Այդպիսի ձեռքբերումներով կարող է հպարտանալ յուրաքանչյուր նորանկախ երկիր, և հպարտության այս պահին մենք գլուխ ենք խոնարհում բոլորի հիշատակի առջև, որոնց արյամբ ու զրկանքներով նվաճվեցին Արցախի անկոտրում ժողովրդի ազատությունն ու անկախությունը։
Կրկին շնորհավում եմ ձեզ պետական տոնի առթիվ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու մեր հայրենակիցներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և ամենայն բարիք։

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ