հինգշաբթի, 3 սեպտեմբերի 2009
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս.թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 1300 -ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով.
«ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները. պետական օժանդակություն կառուցապատողներին»։
Լրագրողների հարցերին կպատասխանի ՀՀ վարչապետի օգնական, տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցության աշխատանքային խմբի քարտուղար Դավիթ Հարությունյանը։