Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 8 սեպտեմբերի 2009


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի` Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող «ՍՕՍ-մանկական գյուղ»։ ՀՀ վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը, Հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք։
Կոտայքի մարզում 1990թ. առաջին անգամ «Մանկական գյուղն» իր դռները բացել է երկրաշարժից որբացած երեխաների համար, և ընտանեկան պայմաններում խնամվել, դաստիարակվել ու հասակ է առել շուրջ 220 սան։
Ներկայումս այստեղ բնակվում է միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, ծնողական խնամքից զրկված, անպաշտպան և երկարաժամկետ խնամքի կարիք ունեցող 56 երեխա։ Հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է մանկական գյուղի կենցաղը, իրենց առաքելության հիմնական ուղղությունները, խնդիրները և 20-ամյա գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումները։ ՀՀ վարչապետը շրջել է «մանկական գյուղում», զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց կենցաղով ու առօրյայով։ Տիգրան Սարգսյանը «մանկական գյուղում» անցկացված խորհրդակցության ժամանակ գերատեսչությունների ղեկավարներին և Հիմնադրամի ներկայացուցիչներին առաջարկել է հանրապետությունում գործող պետական մանկատների շրջանավարտների պետական ծրագրերով նախատեսված խնամքն իրականացնել՝ հաշվի առնելով Հիմնադրամի փորձը։
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել հիմնադրամի ձեռքբերումները, կուտակած փորձը և հույս հայտնել, որ պետական կառույցների հետ համաֆինանսավորման դեպքում հնարավոր է առավել արդյունավետ ծրագրեր իրականացնել։
ՀՀ կառավարության ղեկավարը եղավ նաև «մանկական գյուղում» հիմնադրամի կողմից ստեղծված մանկապարտեզում, ուր այցելում են ոչ միայն «ՍՕՍս մանկական գյուղի», այլև մի շարք հարակից գյուղական համայնքների երեխաներ։ «ՍՕՍ մանկական գյուղում» բնակվող երեխաներին վարչապետը նվիրել է երաժշտական կենտրոն։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ