Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 սեպտեմբերի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 15 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի դպրոցում կաթի ընդունման կետի կազմակերպում» և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ոռոգման ներքին ցանցի նախագծում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Երևանի Էրեբունու թաղամասի եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքների համար բազալտե բլոկների ձեռքբերում» և «Գանձատան ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքների իրականացում», ՀՀ առողջապահության նախարարության «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» դրամաշնորհային և «Մատենադարան» հիմնադրամի կողմից իրականացվող Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների 3-րդ փուլի ծրագրերը։
Քննարկվել և հաստատվել են նաև «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգայյին բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սարահարթ թաղամասի N4 նախակրթարանի մասնակի վերանորոգում», «Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ծղարշիկ թաղամասի N8 դպրոցի սանհանգույցի վերանորոգում», «Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքում մանկական խաղահրապարակի կառուցում և կահավորում խաղասարքերով», «Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Սարուխանի N1, Լանջաղբյուրի և Ծովազարդի մանկապարտեզներում խաղահրապարակների տեղադրում», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Ալավերդու տարածաշրջանում», «Լոռու մարզի Յաղդան և Հոբարձի համայնքների համար խաղահրապարակների ձեռքբերում» և «Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Գանձակ, Ծաղկաշեն, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ գյուղերի երեխաների համար քրիստոնեական ամառային ճամբարի անցկացում» ծրագրերը։
Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված և նիստով հաստատված հարցերի թվում են «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի հենակետային վարժարան դպրոցի շենքի պատուհանների պատրաստում և տեղադրում» և «Նյու Լայֆ Արմենիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող բեռների ներմուծման և անհատույց բաշխման ծրագրերը։
Նիստում քննարկվել և հավանություն է տվել նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակում իրականացվող հարակից գործարքներին և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրերին։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ