հինգշաբթի, 17 սեպտեմբերի 2009
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս.թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 1300 -ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով.
«ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները գլոբալ համատեքստում»։
Մամուլի կենտրոնի հյուրն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը։