Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 սեպտեմբերի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ» նորակառույց շենքի պաշտոնական բացման արարողությանը։
Խոսելով բանկի գործունեության մասին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է, որ բանկն արագ տեմպերով զարգացող կառույց է։ Նա հույս է հայտնել, որ դրա հետագա զարգացումը կնպաստի բանկային համակարգում մրցակցության ավելացմանն ու խորացմանը։
ՀՀ կառավարության ղեկավարն անդրադառնալով բանկային ոլորտի խնդիրներին, նշել է, որ բանկերին պետք է ուղղորդել, որպեսզի Հայաստանում վարկավորման ծավալները կտրուկ բարձրացնեն։
Նա նշել է նաև, որ այս շենքի բացումը հնարավորությունների ավելացում է «Արմսվիսբանկի» համար՝ նոր հաճախորդներ ներգրավելու, նոր ծառայություններ մատուցելու առումով։
Կարևորելով բանկի առաքելությունը ՀՀ վարչապետը ասել է. «Արմսվիսբանկը» հանդես եկավ բավականին հետաքրքիր առաջարկություններով, որոնց մի մասն արդեն իսկ Կենտրոնական բանկն իրականացրել է. այն է` ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որն առևտրային բանկերին հնարավորություն է տալու նաև ներդրումային գործունեություն ծավալել։ Դա մեր տնտեսական բարեփոխումների առանցքային կետերից է` նպաստել արժեթղթերի շուկայի զարգացմանը, և օգտվել առիթից, որ Հայաստանում է «Omx-Nasdaq» ընկերությունը»։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նոր աշխատանքային պայմանները կնպաստեն բանկի գործունեության ակտիվացմանը։
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԲԱՆԿԻ» շենքի բացման արարողությանը ներկա էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ