շաբաթ, 19 սեպտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանին` ծննդյան տարեդարձի առթիվ, որում մասնավորապես ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ։
Որպես նորանկախ երկրի ազատ մամուլի ներկայացուցիչ` ձեր ղեկավարած թերթի միջոցով մշատես եղել եք ընթերցողի կողքին` թե Արցախի հերոսական մաքառման տարիներին, թե անկախության առաջին շրջանին բնորոշ զրկանքների ու փորձությունների ժամանակ, և թե այսօր, երբ մեր անկախ պետականությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ։
Ձեր, ըստ արժանվույն գնահատված գործունեությունն, ու թերթի անցած ուղին վկայում են, որ «Գոլոսը» նաև ձեր շնորհիվ անդավաճան է մնացել իր բարձր հարգին ու մշտապես հանդես է բերել սկզբունքայնություն, հավատարմություն հայ ժողովրդի ազգային իդեալներին։
Կրկին շնորհավորում եմ հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, ստեղծագործական եռանդ՝ ձեր դժվարին և շնորհակալ գործում»։