երեքշաբթի, 22 սեպտեմբերի 2009
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայտնի բարերարներ Հաիգ Դիդիզյանին և Մառի Էլզա Ազիրյանին։
Ողջունելով հյուրերին Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը կարևորել է վերջիններիս ազգանվեր առաքելությունը և նշել, որ Հայաստանն ըստ արժանվույն գնահատում է իր նվիրյալ զավակներին ու նրանց շնորհակալ գործունեությունը։
Տիգրան Սարգսյանը Հաիգ Դիդիզյանին պարգևատրել է վարչապետի հուշամեդալով։ Գործադիրի ղեկավարը Հաիգ Դիդիզյանին և Մառի Էլզա Ազիրյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր։