երեքշաբթի, 22 սեպտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Էջմիածին քաղաքում մատենադարան-ձեռագրատան հիմնօրհնեքի արարողությանը, որը տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։
Կառավարության ղեկավարը շրջել է կառուցվող մատենադարանի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։
Մատենադարան-ձեռագրատունը կառուցվում է հայտնի բարերարներ Վաչե և Թամար Մանուկյանների մեկենասությամբ։