չորեքշաբթի, 23 սեպտեմբերի 2009
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` Յարոսլավլ քաղաքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով։
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ կառավարությանն առնըթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։