Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 սեպտեմբերի 2009


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաքում, որտեղ աշխատանքն է սկսել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը։
Մինչ նիստի սկիզբը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի առանձնազրույցը։ Այնուհետև համանախագահները մասնակցել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ` լիագումար նիստի բացմանը։
Նիստը բացել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, ով ողջունել է նիստի մասնակիցներին։ Նա հատկանշական է համարել այն, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի է ունենում Յարոսլավլում, քանզի օրեր առաջ նույն քաղաքում կայացել է միջազգային ֆորում, որտեղ քննարկվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու նոր միջազգային տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարի` գլոբալ տնտեսության կայունությունը լուրջ փորձություններ է կրում։
Նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում ՀՀ վարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը, նախ շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանի Հանրապետության պատվիրակության ջերմ ընդունելության և Յարոսլավլ քաղաքի 1000-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերի համար։ Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը կառավարության ղեկավարը նշել է. «Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցած գործընթացները նման են Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցողներին։ Դա պատահական չէ։ Մեր տնտեսական համակարգերը փոխպայմանավորված ու ինտեգրված են։ Հայաստանի Հանրապետությունում ռուսական կապիտալով 1000-ից ավելի ընկերություն է աշխատում։ Էներգետիկ համակարգերն ու տրանսպորտային հաղորդակցությունն ինտեգրված են ռուսաստանյան տնտեսության հետ»։ ՀՀ վարչապետը նշել է, որ առաջին կիսամյակում ճգնաժամը բավական ուժեղ է հարվածել տնտեսությանը, սակայն այսօր, զգուշավոր լավատեսությամբ, կարելի է նկատել տնտեսության աճի միտումներ։ Դա նշանակում է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդյունքեր է տալիս և շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կառավարությանն ու Վլադիմիր Պուտինին` աջակցության համար, որն ուղղվել է հակաճգնաժամային միջոցառումներին։
Անցնելով օրակարգի հարցերին, նիստի մասնակիցները քննարկել և որոշումներ են ընդունել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 2008թ. հոկտեմբերի 20-ին կայացած տասներորդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային հիմքի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված ձեռնարկությունների աշխատանքի, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության մասին։
Նիստի մասնակիցները դրական են գնահատել էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի, կրթության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները։
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն հանձնաժողովի 12-րդ նիստի անցկացման վայրն ու ժամկետները։
Նիստի ավարտին Իգոր Լևիտինը ՀՀ վարչապետին է փոխանցել իր Ռուսաստանցի գործընկերոջ՝ Վրադիմիր Պուտինի ջերմ ողջույնները։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը ստորագրել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի Արձանագրությունը, որից հետո տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահների մամուլի ասուլիսը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ